Քաղաքականություն

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգի հարցեր

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգի հարցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Դեկտեմբերի 30-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նախարար Այվազյանը շնորհավորել է իր գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցերի։ Երկուստեք ընդգծվել է դարավոր բարեկամության և բարիդրացիականության ավանդույթների վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ջանքերի գործադրման պատրաստակամությունը՝ այդ թվում, տարբեր մակարդակներում շփումների և երկխոսության ակտիվացման միջոցով։

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում