Հասարակական

 ԲԴԽ-ն ընթացիկ տարում ակտիվ համագործակցել է ՀՀ-ում ներկայացված բոլոր միջազգային կառույցների հետ

1 րոպեի ընթերցում

 ԲԴԽ-ն ընթացիկ տարում ակտիվ համագործակցել է ՀՀ-ում ներկայացված բոլոր միջազգային կառույցների հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհուրդը 2020 թվականին ակտիվ համագործակցել է ՀՀ-ում ներկայացված բոլոր միջազգային կառույցների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

«Չկա այնպիսի միջազգային կառույց, որը ներկայացված լինի ՀՀ-ում, և մենք համագործակցած չլինենք: Առավել արդյունավետ աշխատանքներ են եղել USAID-ի հայաստանյան գրասենյակի, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ»,- նշեց Վարդազարյանը և հավելեց, որ բավականին արդյունավետ աշխատանքներ են իրականացվել նաև այլ կառույցների հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում