ԱԺ-ն դադարեցրեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը դադարեցրեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի` որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին օրենքի նախագիծը փակ գաղտնի քվեարկությամբ ստացավ 78 կողմ, 4 դեմ ձայներ:

Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով քվեարկության արդյունքները, նշեց, որ քվեատուփում առկա է եղել 84 քվեաթերթիկ, անվավեր են ճանաչվել 2-ը:

Նախագիծը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Ըստ «Իմ քայլը»-ի՝ գործնականում առկա է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կողմից Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում հետագա պաշտոնավարման անհնարինություն: «Դեկտեմբերի 17-ին Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կատարել է գրառում, որն իր մեջ պարունակում է նաև հետևյալ հատվածը. «Ես ատում եմ քեզժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»»,- ասված է նախագծում:

Նախագիծը ներկայացնող Արթուր Հովհաննիսյանը հիշատակել էր Զոհրաբյանի գրառումներից մի քանիսը և նշել, որ Զոհրաբյանի գրառումներից և հրապարակային խոսքից պարզ է դառնում, որ պատգամավորի կողմից արվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեք, անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող և վիրավորանք պարունակող հայտարարություններ, ինչպես նաև Սահմանադրությանն ուղղակիորեն հակասող դասակարգումներ մարդկանց միջև, ավելին՝ այդ դասակարգմամբ պայմանավորելով վերջիններիս՝ Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար ընտրելու իրավունքի իրացումը:

Ըստ «Իմ քայլը»-ի՝ նման բառապաշարով հանդես եկող անձը չի կարող կատարել Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները:

Նախագծի քննարկմանը ԱԺ նիստերի դահլիճում չեն մասնակցել ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն:

Հայերեն English Русский

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը

Հնդկաստանի 11 քաղաքացի է տուժել Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի պատճառով

Կալիֆոռնիայի պաշտոնյաները հակադարձել են Թրամփին՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի «ոչնչացման» մասին նրա հայտարարությունից հետո

Paramount-ը պաշտոնապես ստանձնել է Warner Bros.-ի վերահսկողությունը՝ 110 միլիարդ դոլարի գործարքի արդյունքում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26

Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան թղթակցել Միջազգային ֆրանսիական ռադիոյին

«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ