Ամուր հիմք ստեղծեցինք ապագա հաջողությունների համար. Արմեն Մելիքբեկյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի ՀՖՖ տարեկան ժողովի ընթացքում անդրադարձավ անցնող տարվա ձեռքբերումներին և խոսեց գալիք պլաններից:

«Ցավոտ 2020 թվականն ավարտվում է: Ամբողջ աշխարհի և կրկնակի անգամ Հայաստանի համար ծանրագույն տարի էր: Փորձությունների ժամանակահատված, որը հատկապես ուժեղ հարվածեց հայկական ֆուտբոլին: Անկախ կորոնավիրուսի և պատերազմից հայկական ֆուտբոլը հանձնեց այս փորձությունը` գրանցելով մի շարք հաջողություններ: Սակայն ավելի կարևոր է մենք ամուր հիմք ստեղծեցինք ապագա հաջողությունների համար, որոնք ամպայման լինելու են գալիք տարիների ընթացքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Մելիքբեկյանն իր խոսքում առանձնակի տեղի հատկացրեց ազգային հավաքականի գրանցած հաջողությանը Ազգերի լիգայի ենթախմբում և շեշտեց, որ պատերազմի օրերին հավաքական թիմը մեկ բռունցք դարձած օգնել են եվրոպական տարբեր օջախների տրամադրած հումանիտար օգնության տեղափոխությանը: ՀՖՖ նախագահը ընդգծեց իսպանացի մասնագետ, հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսի կատարած աշխատանքին պանդեմիայի և պատերազմի պայմաններում: Անցնող տարում բացառիկ արդյունք գրանցեց նաև ֆուտզալի հավաքականը` իրավունք ստանալով մասնավելու Եվրոպայի առաջնության որակավորման փուլին, ինչը Մելիքբեկյանը համարում է մեծ նվաճում: ՀՖՖ նախագահ խոսեց նաև կանանց ֆուտբոլի զարգացման մասին և փաստեց, որ տարիներ շարունակ Հայաստանը չի ունեցել կանանց թիմ, սակայն այժմ ձևավորվել է ընտրանի:

Պանդեմիայով պայմանավորված 2021 թվականին մի փոքր կդանդաղեցվի փոքր դաշտերի կառուցումը: Ֆեդերացիան 2021 թվականին կփորձի VAR համակարգը ներդնել Հայաստանում:

ՀՖՖ տարեկան ժողովի ընթացքում Մելիբեկյանն անդրադարձել է նաև պայմանավորված խաղերին` շեշետելով մի շարք անուններ և ակումբեր. գործերը փոխանցվել են իրավապահ մարմիններին և հարցուվել են քրեական գործ: ՀՖՖ նախագահն առանձնացրեց, որ ֆեդերացիան հետևողական է լինելու է այդ հարցում:

Քվեարկության արդյունքում, սակայն, հետաձգվեց «Լոկոմոտիվ», «Արագած», «Տորպեդո» ակումբերի լիցենզիայից ժամանակավորապես զրկելու հարցը:

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում