Համազգային ներդրումն ի սպաս Արցախի վերածաղկման. մանրամասներ «2021-ը Արցախի տարի» հռչակելու ծրագրից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Կաթողիկոսը հանդես եկավ 2021-ը Արցախի տարի հռչակելու նախաձեռնությամբ, ինչը մատնանշում է հսկայածավալ աշխատանք տարբեր ուղղություններով: Վեհափառը նախաձեռնության շրջանակում հանդես է գալիս համազգային համախմբման ու ներդրման կոչով: Մանրամասներ ներկայացնելով նախաձեռնությունից՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը նշեց, որ Վեհափառ Հայրապետը 2003 թվականից սկսված ինչ-որ մի տարին նվիրում է ազգային, եկեղեցական, մշակութային արժեքներին կամ դեպքերին: Օրինակ, Աստվածաշնչի, Ընտանիքի, հատուկ խնամքի կարոտ հայորդիների տարի և այլն: Նկատի ունենալով ժողովրդի ամուր կապվածությունը Արցախի հետ, որը հայտնվել է մեր մտահոգությունների կիզակետում, Վեհափառ Հայրապետը 2021-ը հայտարարել է Արցախի տարի:

Վեհափառը, սովորաբար նման պարագայում, պաշտոնական հռչակագիր է հրապարակում: Այս անգամ նույնպես Վեհափառը հռչակագիր է պատրաստել, որտեղ կատարել է մի շարք կարևոր ընդգծումներ: Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը նշեց, որ Արամ Ա կաթողիկոսը նախ ընդհանուր պատմական ակնարկ է կատարել Արցախին, այնուհետև արդի վիճակը ներկայացնելով, նշել է 7 կարևոր կետ:

«Նախ Վեհափառն ընդգծում է, որ Արցախի հետ կապված հայտարարությունը լուրջ կերպով վերանայման կարիք ունի: Այնտեղ այնպիսի ձևով են ներառված կետերը, որ կարող են վտանգել Հայաստանի պետության հիմքերը: Երկրորդն արցախցիների բնակիչների տուն դարձի ապահովման հարցն է, որը Արամ Ա-ն խիստ անհրաժեշտություն է համարել: Երրորդ կետով անդրադարձ է կատարվել գերիների անմիջապես վերադարձի գործին լծվելու հարցին և դրա կենսական կարևորությանը»,-ասաց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը:

Հաջորդ կետով Վեհափառն ընդգծում է, որ ամեն գնով պետք է պաշտպանել Արցախում մշակութային, հոգևոր արժեք ունեցող վանքերն ու կոթողները: 5-րդ կետում շեշտվում է՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը պետք է դառնա առաջնահերթ։ Այս ուղղությամբ ծրագրված աշխատանք պետք է կատարվի թե՛ Հայաստանի, թե Արցախի և թե Սփյուռքի պետական, քաղաքական կառույցների ու պատասխանատուների կողմից։ 6-րդ կետում առաջ է քաշվում Արցախի վերածաղկման աշխատանքների հարցը: Այստեղ նա ընդգծում է՝ սովորական ծրագրերով ու ընթացիկ աշխատանքներով չի կարելի Արցախը վերականգնել։ Հետևաբար, համազգային ներդրումն ու ներուժն ի սպաս Արցախի վերածաղկման՝ ավելի քան հրամայական են։ Այս համատեքստում առանցքային է Սփյուռքի դերը։

«Այս ուղղությամբ, որպես կաթողիկոսություն, Վեհափառի գլխավորությամբ արդեն որոշ նախաձեռնություններ մեկնարկել են: Օրեր առաջ Արամ Առաջին Կաթողիկոսը հանդես է եկել կոչով՝ օգնելու Արցախի մանուկներին: Վեհափառը նաև կոչ է արել բոլոր թեմերին, որ իր հարմարությունների համաձայն, ակտիվ լինեն Արցախին առնչվող հրատարակչական աշխատանքների, համագումարների, համաժողովներ հարցում»,- ասաց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը:

«2021-ը Արցախի տարի» հայտարարելու հռչակագրում Վեհափառն այս բոլորի լույսի տակ անհրաժեշտ է համարում նոր ռազմավարության ու մարտավարության մշակումը՝ ելնելով ժամանակակից իրողություններից: Վեհափառը, որպես սկզբունքային կետեր, ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է մնա անսակարկելի, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը պետք է դառնա առաջնահերթություն, Արցախի ժողովրդի թվային աճը, տնտեսության զարգացումը պետք է առանցքային տեղ զբաղեցնի համահայկական օրակարգում:

Վեհափառ Հայրապետի հռչակագիրը պիտի ընթերցվի Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում 2021 թվականի հունվարի 10-ին:

Աննա Գզիրյան

Հայերեն Русский

ՀԱՄԱՍ-ը փետրվարի 1-ին կվերադարձնի Իսրայելի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիների՝ 90 պաղեստինցի բանտարկյալի դիմաց

Վարչապետ Փաշինյանը խոսեց Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում անկլավների հարցի մասին

Telcell Wallet հավելվածում տրանսպորտային փաթեթները հասանելի են

Ադրբեջանին փոխանցված գրավոր առաջարկներում անդրադարձ կա հայ գերիների և անհետ կորածների հարցին․ վարչապետ

Հայտնի են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի զույգերը

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

Մեկնարկեց Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը

Հայաստանն Ազգային անվտանգության նոր ռազմավարություն է մշակում

Եկամուտները հայտարարագրելու ժամկետը կերկարաձգվի մինչև նոյեմբերի 1-ը

Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին Լիբանանի Բեքաայի հովտում