Դնեպրում տեղադրվել է դիրիժոր Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե մինի-քանդակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դնեպրում նոր բրոնզե մինի-քանդակ է տեղադրվել` նվիրված դիրիժոր Գուրգեն Կարապետյանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «AnalitikaUA.net»-ը, նոր քանդակը տեղադրվել է Լեոնիդ Կոգանի անվան Դնեպրոպետրովսկի մարզային ֆիլհարմոնիայի մոտ։ Գուրգեն Կարապետյանը նրա սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարել է 1967 թվականից։

Քաղաքապետարանից հայտնել են, որ մինի-քանդակի պատրաստվել է 10 օր։ Դրա վրա կարելի է տեսնել դիրիժորի ձեռքերն ու նոտաները։ Նախագծի հեղինակ Գառնիկ Խաչատրյանը բացատրել է, որ ձեռքերը ամեն ինչի խորհրդանիշն են.

«Այսինքն` այն ինչ կատարվում է կյանքում, ինչ-որ մեկի ձեռքի գործն է: Դիրիժորի ձեռքերն էլ ղեկավարել են մի ամբողջ նվագախումբ»,- նշել է քանդակագործը:

Քանդակի բացման արարողությանը ներկա է եղել Գուրգեն Կարապետյանի թոռը` Ստանիսլավ Կարապետյանը, ով իր խոսքում նշել է, որ ինքն ընդամենը 5 տարեկան է եղել, երբ իր պապիկը կյանքից հեռացել է:

Հայերեն

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց