Ղևոնդ Ալիշանի 200-ամյակի առթիվ հրատարակվել է նրա անտիպ նամակների առաջին հատորը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանի 200-ամյա հոբելյանի կապակցությամբ լույս է տեսել «Նամականի» գրքի առաջին հատորը: Գրքում զետեղվել են Ալիշանի 1840-1870 թվականներին գրած անտիպ նամակները, որոնք ներկայացնում են նրա գիտագրական, ստեղծագործական և Մխիթարյան միաբանությունում ծավալած գործունության ընթացքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 24-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում:

«Այսօր մեր ժողովուրդը հոգևոր, մշակութային սննդի կարիք ունի: Այն անհրաժեշտ է առաջ գնալու համար: Մենք շատ ենք կարևորում մշակութային գործունեությունը, որն ուղղված է մեր հայրենակիցների, մեր ժողովրդի հոգևոր վերածննդին: Հիմա անկումային տրամադրություններ են, և մենք իրավունք չունենք չզարգանալու, իսկ այդ ճանապարհին հոգևոր բացադրիչը որոշիչ է: Մեր նպատակները պետք է մեզ տանեն դեպի հզորացում»,-ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը և շեշտեց՝ հույս ունի՝ Ալիշանի նամակների հրատարակումը շարունակական բնույթ կկրին, իսկ նախարարությունն իր խողովակները կծառայեցնի նման ազգանվեր, ազգանպաստ մշակութային միջոցառումների իրականացմանը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն էլ նշեց, որ «Նամականի» գրքում ներառվել են գիտական ծանոթագրություններ, թարգմանություններ: «Այս նամակները կարդալով՝ մենք տեղեկանում ենք, թե ինչպիսի մարդկանց հետ է Ղևոնդ Ալիշանը շփում ունեցել, ինչ կապեր է հաստատել աշխարհով մեկ՝ կայսրուհիներից սկսած, գիտնականներով ավարտված: Մինչ այս հատորի հրատարակումը ծանոթ էինք Ալիշանի գրականության հայագիտական աշխատություններին, իսկ այժմ նամակագրության ժանրը հետաքրքիր լույս է սփռում նրա կերպարի վրա, որովհետև նամակները շատ անձնական են ու կարևոր բացահայտումներ են անում»,-ընդգծեց Խաչատուրյանը:

Փոխնախարարը հայտնեց, որ հատորը վաճառքի ենթակա չէ: Գրքերի մի մասը առաքվել է Մխիթարյան միաբանություն, մյուս մասը տրամադրվելու է աշխարհի մեծագույն գրադարաններին և արխիվներին:

Միջոցառմանը տեսակապի միջոցով միացավ Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը, որը Ղևոնդ Ալիշանի նամակների հրատարակումը մեծանուն հեղինակի 200-ամյակին նվիրված լավագույն նվերն է համարում:

Նա նույնպես կարծում է, որ նամակների ընթերցմամբ՝ մենք ծանոթանում ենք Ալիշանի կերպարին: «Շատ բան գիտենք Ղևոնդ Ալիշանի գործերի մասին, բայց նամակաների միջոցով ճանաչում ենք Ալիշան անհատին, անձին, տեղեկանում ենք, թե ինչպես է նա հասել Սուրբ Ղազար կղզի, ապրել այնտեղ, ծանոթանում ենք նրա աշխարհընկալմանը, Մխիթարյան միաբանների հետ շփումներին: Հատորի միջոցով կարող ենք հստակ հասկանալ, թե ովքեր են եղել նրա զրուցակիցները, գործընկերները, որոնք Ալիշանին աջակցել են իր հատորները հրատարակելու հարցում»,-ասաց Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանն ու հավելեց, որ նամակների մեծամասնությունն ուղղված է Մխիթարյան միաբաններին, բայցև կան մանակներ ուղղված աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ և օտարազգի մեծամեծ հայագետների, գիտնականների, որոնց հետ Ղևոնդ Ալիշանը մշտապես պահել է կապը:

«Նամականի» գիրքը լույս է տեսել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Վենետիկի Մխիթարյան միաբան, Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի ուսումնասիրությամբ: Գրքի երկրորրդ և երրորդդ հատորները կհրատարակվեն 2021 թվականին:

Հայերեն العربية

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է