Գիտնականը գնահատել է Չինաստանում ընկած երկնաքարի չափերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ցինհայի նահանգում ընկած օբյեկտը, որը նման Է երկնաքարի, կարող Է լինել մինչեւ 1 մետր շառավղով եւ մոտավորապես 10 տոննա զանգվածով. հավանաբար, ՉԺՀ-ի մասնագետներին կհաջողվի այն գտնել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Կյոնհիի համալսարանի (Կորեայի Հանրապետություն) պրոֆեսոր Եվգենի Զուբկոն:

Դեկտեմբերի 23-ին Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդել Է, որ տեղական ժամանակով 07:25-ին (Երեւանի ժամանակով 03:25-ին) Ցինհայի նահանգի Յուշու գավառում գրանցվել Է օբյեկտի անկում, որը նման Է երկնաքարի: Այլ մանրամասներ չեն ներկայացվում:

«Երկնաքարի ընկնելը հազվադեպ երեւույթ չԷ: Նշվում Է աստերոիդների բեկորների, գիսաստղերի եւ նույնիսկ այնպիսի մեծ մոլորակների արբանյակների, ինչպիսին Լուսինն Է, միջուկների անկում: Ինչ վերաբերում Է այս դեպքին, ապա սա, ամենայն հավանականությամբ, խոշոր օբյեկտ Է: Մթնոլորտ մտնելիս երկնաքարը հաճախ տաքանում Է Ցելսիուսի մինչեւ 3-4 հազար աստիճան, լինում Է տեսանելի դիապազոնով լուսարձակում, որը երեւում Է անզեն աչքով: Այդ օբյեկտի շառավիղը մոտավորապես մեկ մետր Է, ինչը նշանակում Է, որ զանգվածն ավելի քան 10 տոննա Է: Սա շատ խոշոր օբյեկտ Է: Այդ չափի երկնաքարերը հազվադեպ են հանդիպում, մոտավորապես մեկ դեպք՝ 1 սանտիմետր շառավղով երկնաքար ընկնելու 1 միլիարդ դեպքից»,-ասել Է Զուբկոն: Հետաքրքիր Է, որ օբյեկտի անկումը նկարահանել են բազմաթիվ ականատեսներ, թեեւ երկնաքերների մեծամասնությունը ընկնում են օվկիանոսի մեջ կամ չբնակեցված տարածք, նշում Է գիտնականը:

Հայերեն Русский

ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման դեպքում Եվրահանձնաժողովն արագ կարձագանքի. Շոլց

Շիրակի մարզի Քեթի գյուղում այրվել է 100 հակ անասնակեր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 700 ավտոմեքենա

Դոնալդ Թրամփը նախկին նախագահ Բայդենին զրկել է գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորությունից

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կան տուժածներ

Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա»-ն Critics Choice Awards-ում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին

ՄԻՊ-ը ԵԽ պաշտոնյայի հետ քննարկել է բռնի տեղահանված անձանց և այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր

Արարատ Միրզոյանն Օսլոյում ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ ՀՀ ընկալումները

Ալեն Սիմոնյանն արտերկրյա հանդիպումներում բարձրացրել է հայկական օրակարգի առանցքային հարցերը

ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար