Հակամարտությունից տուժած անձանց համար ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել հազար ընտանիք

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անմիջական օգնություն հակամարտությունից տուժած անձանց համար» ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով ժամանակավորապես ՀՀ տեղափոխված հազար շահառու ընտանիք (մոտ 4.000 անձ) ստացել է պարենային և ոչ պարենային ապրանքների տեսքով մեկանգամյա աջակցություն։ Ծրագիրն իրականացրել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում:

«Տրամադրվող աջակցության շնորհիվ հնարավոր կլինի թեթևացնել ինչպես նաև այն հյուրընկալ ընտանիքների ծախսերը, ովքեր հակամարտության առաջին օրվանից աջակցում են տեղահանված անձանց։ Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության ռիսկերը՝ «Հայկական Կարիտասը» նվազեցրել է հաղորդակցումը ծրագրի շահառուների հետ՝ համատեղելով գրանցման և փաթեթների բաշխման գործընթացը»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց ծրագրի պատասխանատու Քրիստինե Մխիթարյանը:

Ծրագիրն իրականացվել է Միջազգային Կարիտասի աջակցությամբ (ֆինանսական ներդրում կատարել են՝ Կարիտաս Ավստրիան, Կարիտաս Գերմանիան, Կարիտաս Իսպանիան, Քորդեիդը, Կարիտաս Դանիան, Կարիտաս Լեհաստանը, Կարիտաս Ճապոնիան, Կարիտաս Չեխիան, ինչպես նաև «Կաթոլիկ օգնության ծառայություններ»-ը՝ որպես ծրագրի իրականացմանն աջակցող գործընկեր):

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը