Մշակույթ

Համազգային թատրոնը ամանորյա ներկայացումներով հանդես կգա Արցախում

1 րոպեի ընթերցում

Համազգային թատրոնը ամանորյա ներկայացումներով հանդես կգա Արցախում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը դեկտեմբերի 22-ից 28-ը հյուրախաղերով կներկայանա Արցախի տարբեր քաղաքներում՝ փոքրիկ արցախցիներին նվիրելով ամանորյա հեքիաթ և ժպիտներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արցախցի փոքրիկները հնարավորություն կունենան դտել «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» սիրված հեքիաթի բեմադրությունը:

«Սպիտակաձյունիկը» գերմանական ժողովրդական հեքիաթը մշակել են Գրիմ եղբայրները: Հեքիաթի գլխավոր հերոսուհին գեղեցկուհի արքայադուստր Սպիտակաձյունիկն է, որին սիրահարվում է արքայազնը, իսկ նրա մտերիմ ընկերներն են դառնում անտառի կենդանիներն ու յոթ թզուկները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում