Հասարակական

Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է

1 րոպեի ընթերցում

 Հայաստանում և Արցախում եռօրյա սուգ է

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 19-ից եռօրյա սուգ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին տեղի կունենա հիշատակի սգո երթ Հանրապետության հրապարակից «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս օրերին կլինեն հիշատակի այլ միջոցառումներ:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը և այս կապակցությամբ դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում եռօրյա սուգ կհայտարարվի, նաև կկազմակերպվի հիշատակի երթ՝ Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով, որ դեկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի զինադադարի 40-րդ օրը՝ ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախի և Հայաստանի Հանրապետություններում այդ օրվանից հայտարարել եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում