ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն հնարավորինս շուտ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր կլինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Երբ պատրաստ լինենք, կգնանք ընտրությունների: Ես կարծում եմ, որ պետք է անցկացնել այդ ընտրությունները»,-ասաց Սիմոնյանն ու շեշտեց, որ ՀՀ քաղաքացիներին պետք է հնարավորություն տան որոշում կայացնել:

Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ կլինեն այդ ընտրությունները՝ Սիմոնյանը պատասխանեց, որ ինքն ուզում է լինեն րոպե առաջ: «Դա պետք է բոլորիս՝ այն տրամաբանության մեջ, որ պետք է շունչ քաշենք այն հարվածից հետո, որ ստացել ենք ու հասկանանք, թե մեր ապագան ինչպես ենք կառուցում՝ մեր սխալները գնահատելով: Հնարավորինս շուտ, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր լինի: Կարծում եմ՝ այլ կարծիք չի կարող լինել»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Նա շեշտեց, որ իշխանությունը ձևավորելու է միայն ժողովուրդը, ժողովուրդն է որոշում կայացնելու:

Հայերեն العربية English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին