Մշակույթ

Բեթհովենի 250-ամյակին Ֆիլհարմոնիկ նվագախումբը հնչեցրեց կոմպոզիտորի թիվ 5 և թիվ 6 սիմֆոնիաները

2 րոպեի ընթերցում

Բեթհովենի 250-ամյակին Ֆիլհարմոնիկ նվագախումբը հնչեցրեց կոմպոզիտորի թիվ 5 և թիվ 6 սիմֆոնիաները

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում, որը նվիրված է մեծանուն կոմպոզիտորի 250-ամյակին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Բեթհովենի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 16-ին, հանդես եկավ համերգային ծրագրով, որը տեղի ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ կատարեց աշխարհահռչակ կոմպոզիտորի թիվ 5 և թիվ 6 («Հովվերգական») սիմֆոնիաները։

«Փառատոնին մի շարք համերգներ և այլ միջոցառումներ էին նախատեսված, որոնք համավարակի պատճառով չեղարկվել են: Տարօրինակ է նման բան ասելը, բայց Բեթհովենի 250-ամյակը տեղափոխվում է հաջորդ տարի: Շատ երկրներում անգամ 2021-ին համերգային ծրագրերը դադարեցված են: Հուսանք՝ մեր երկրում այդպես չի լինի և կկարողանանք հյուրընկալել գոնե 400 հանդիսատեսի»,-լրագրողների հետ զրույցում նշել էր Էդուարդ Թոփչյանը:

Հայաստանիազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում դեկտեմբերի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ունկնդիրը հնարավորություն կունենա լսելու Բեթհովենի թիվ 1 և թիվ 4 սիմֆոնիաները։

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը կազմակերպում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնը հարգանքի տուրք է մատուցում հանճարեղ կոմպոզիտորի ժառանգությանը, որը կերտվել էր խավարի դեմ իր հավերժական պայքարի համատեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում