Քաղաքականություն

Ռուսաստանն անում է հնարավորը՝ ԼՂ-ում խաղաղության հաստատման համար. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն անում է հնարավորը՝ ԼՂ-ում խաղաղության հաստատման համար. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունն անում է հնարավորը, որպեսզի խաղաղություն հաստատվի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանն անում է ամեն հնարավորը, որպեսզի տարածաշրջանում հաստատվի խաղաղություն: Ելնում ենք նրանից, որ հակամարտության կողմերը նույնպես միտված են այդ նպատակին»,- ասել է Զախարովան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում