Հայ ժողովուրդ. դիմադրություն՝ արդարությունից այն կողմ

4 րոպեի ընթերցում

ՀՌՈՄ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախահայությունն ու համայն աշխարհի հայերըդարձանահռելի անարդարության զոհը, երբ աշխարհը լռեց ու աչք փակեց Արցախում տեղի ունեցողպատերազմիառջեւ:

Հայերն այն մարդիկ են, որոնք իրենց ամբողջ պատմության ընթացքում շատ անարդարություններ են տեսել, վերապրել, որոնցից, սակայն, նրանք մշտապես կարողացել են դուրս գալ ուղղված մեջքով եւ բարձր պահած գլխով: Հիմա կրկին նրանց կոչ են անում փորձել ուժ, ինքնասիրություն ու հպարտություն գտնել, եւ ես համոզված եմ, որ նրանք այս անգամ եւս կհաջողեն: Առաջնային շոկի հաղթահարումից հետո այլեւս պետք չէ լացել եւ տնքալ: Թշնամին, ինչպես միշտ, տոնում է իր հաղթանակը՝ վստահ լինելով, որ իրեն սատարում են արդարության գաղափարակիցները եւ որ ինքը կարող է ցանկացած նախաձեռնությամբ հանդես գալ, բայց դե դա այդպես չէ: Անհրաժեշտ է, որ աշխարհի ազատատենչ ժողովուրդները համախմբվեն ու միասնաբար դիմագրավեին նման իրավիճակներին:

Ինչ վերաբերում է Արցախի՝ ադրբեջանական եւ թուրքական ուժերի կողմից բռնազավթմանը, իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ ագրեսորը ներխուժում է խաղաղ երկիր: Բայց սա չի նշանակում, որ ամեն ինչ հենց այսպիսի ավարտ պետք է ունենա:

Հիմա մեզ պետք է մտածել այն մասին, թե ինչպես հասնել արդարության, իհարկե, բոլոր տեսանկյուններից՝ բարոյականից սկսած մինչեւ քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային եւ միջազգային, թե ինչպես բոլոր ուժերով աջակցել Արցախի ժողովրդին: Նախեւառաջ մենք պետք է պայքարենք երեսպաշտության եւ դրա հազարավոր երեսների դեմ: Իտալիայի հայ համայնքի խորհուրդը դատապարտեց իտալական քաղաքական պատվիրակության այցը Ադրբեջան: Իտալիան հրապարակավ հայտարարություններով աջակցեց Ալիեւի ռեժիմի մասին ադրբեջանական քաղաքական եւ պատմական պատմությունները եւ, առանց երկմտելու, նկարվեց բռնապետի հետ՝ հիշատակի համար:

Իտալացի խորհրդարանականները լռեցին Ադրբեջանի՝ Արցախում սանձազերծած ռազմական ագրեսայի պատասխանատվության հարցում, Ադրբեջանի, որն Արցախ էր ներխուժել թուրքական զինուժի եւ հազարավոր սիրիացի ահաբեկիչների մասնակցությամբ: Նրանք լռեցին այն ժամանակ, երբ Ադրբեջանը քաղաքացիական բնակչության նկատմամբ կիրառեց կասետային ռումբեր եւ սպիտակ ֆոսֆոր: Նրանք չհարցրեցին ադրբեջանցի բռնապետին հարյուրավոր ռազմագերիների եւ պատանդառված քաղաքացիական անձանց մասին, որոնք ենթարկվում են անմարդկային կտտանքների եւ որոնց փոխանակումը արդեն մեկ ամսից ավելի է ձգձգում է ադրբեջանական կողմը: Նրանք պարզաբանում չպահանջեցին ադրբեջանցիների կողմից հայ զինվորների եւ խաղաղ բնակիչների գլխատման առնչությամբ: Ապացույցները նկարահանված եւ հրապարակված են:

Մենք պետք է դուրս գանք այս շրջանակներից՝ հաղթահարելով տիպիկ իտալական գավառական քաղաքականությունը, որը ցույց է տալիս, որ դժվար է այս երկրի վրա հույս դնել նման իրավիճակների պարագայում:

Լինելով ծագումով լիբանանցի՝ ինձ փաստորեն որդեգրել են ինչպես Իտալիան, այնպես էլ Հայաստանը, որտեղ ես անցկացրել եմ շատ ժամանակ, ճանաչել մշակույթը, պատմությունը, առօրյան, ծագումը, որը կորած է ժամանակի անսահմանության մեջ:

Ուստի ես դիմում եմ աշխարհի հայերին, հատկապես՝ Իտալիայի, կոչ անելով կազմակերպել անհրաժեշտ դիմակայություն՝ տարածքները վերադարձնելու համար, քանի որ աշխարհում կան շատ օրինակներ, քանզի եթե կա բռնազավթում, կլինի դիմակայություն: Ժողովուրդը, որը համախմբվում է դիմակայության շուրջ, անհաղթելի է, քանի որ զավթիչը չի կարող դիմակայել այն հողի վրա, որն իրենը չէ, առավելապես այնտեղ, որտեղ նա մեղավոր է սպանդի համար:

Թալալ Խրայիս

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում