Սպորտ

«Միլան»-ին հաջողվել է «Պարմա»-ի դեմ խաղում խուսափել պարտությունից

1 րոպեի ընթերցում

«Միլան»-ին հաջողվել է  «Պարմա»-ի դեմ խաղում խուսափել պարտությունից

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում առաջատար «Միլան»-ը մրցել է «Պարմա»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Պարմա»-ին հաջողվել է խաղի մեկնարկից 13 րոպե անց առաջ անցնել հաշվի մեջ: Հերմանին առաջ է մղել հյուրերին: Այնուհետ` 56-րդ րոպեին Կուրտիչը կրկնապատկել է տարբերությունը: Սակայն «Միլան»-ը Հերմանդեսի դուբլի շնորհիվ խուսափել է պարտությունից: «Միլան»-«Պարմա»` 2:2:

Այս տուրից հետո էլ «Միլան»-ը շարունակում է գլխավորել Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը: Թիմը հավաքել է 27 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Ինտեր»-ն ունի 24 միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում