Քաղաքականություն

Քաղաքական հայտարարությունները չպետք է խափանեն գործընթացը. Զախարովան՝ Ալիևի և Էրդողանի խոսքերի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքական հայտարարությունները չպետք էխափանեն ձեռք բերված արդյունքը ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը: Ավելին, քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն սկսված կարգավորման գործընթացին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Բաքվի ռազմական շքերթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը, Սևանը և Զանգեզուրը ադրբեջանական տարածքներ անվանելու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքը, թե այս օրը «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»:

Միևնույն ժամանակ, Զախարովան ավելացրել է, որ չի տեսել Ալիևի և Էրդողանի հայտարարության օրիգինալ տարբերակները, ուստի կարող է խոսել ընդհանուր առմամբ:

«Իրավիճակը տարածաշրջանում շատ բարդ է, մեծ ջանքեր են գործադրվել այն խաղաղ հուն վերադարձնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու և փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, տարածաշրջանում բոլոր ոլորտներում նորմալ կյանքի ստեղծման համար անհրաժեշտ նախադրյալների և պայմանների ստեղծման համար»,- ասել է Զախարովան:

Վերջինս ընդգծել է, որ այդ աշխատանքը բավականին բարդ է, ուստի քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այդ գործընթացներին:

Հայերեն العربية English Русский

Կիևում ռուսական հարվածներից 9 մարդ է զոհվել, 70 մարդ՝ վիրավորվել

Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարել ժխտման ու մոռացության դեմ. Ժորժ Դալման

Հնդկաստանը փակել է Պակիստանի հետ սահմանային անցակետը Քաշմիրում տեղի ունեցած հարձակման պատճառով

Հիշողությունը պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում. ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցին

Եվրախորհրդարանի պատգամավորը քննադատել է Կայա Կալասին Ադրբեջան կատարելիք այցի համար

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ցեղասպանության հանցագործությունը չունի և չի կարող ունենալ որևէ արդարացում. ՀՀ ՄԻՊ

Չպետք է մեր հայացքը դարձնենք այն ցավից, զայրույթից ու սգից, որին ի պատասխան կա հույս. Միշել դե Մաեգդը՝ Հայոց ցեղասպանության մասին

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը. Պետր Պիրունչիկ

«Ինտեր»-ը դուրս մնաց Իտալիայի գավաթից