Մոտակա ժամերին հնարավոր է Հայաստան տեղափոխվի մի քանի հայ գերի. ՊՆ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա ժամերին, հնարավոր է, Հայաստան տեղափոխվի մի քանի հայ գերի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

«Նման տեղեկություն կա, որ մոտակա ժամերին, հնարավոր է, Հայաստան տեղափոխվեն հայ մի քանի գերի»,- ասաց Ալթունյանը:

Այլ մանրամասներ Ալթունյանը չհայտնեց:

Հայերեն English Français Русский