ԱԺ-ն միջազգային հանրությանը կոչ է անում նպաստել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրով դռնփակ ռեժիմով հրատապ քննարկումից հետո ընդունեց միջազգային հանրությանը, կառույցներին ուղղված ուղերձ՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից անհապաղ հայկական կողմին հանձնել գերիներին, դադարեցնել նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստի դռնփակ հատվածից հետո հիմնական զեկուցող ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց ընդունել ԱԺ ուղերձ, ընթերցեց ուղերձի տեքստը.

«ՀՀ ազգային ժողովը, հիմնվելով ՄԱԿ-ի 1948թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Պատերազմի զոհերի պաշտպանության մասին 1949թ. Ժնեւի կոնվենցիաների, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. եվրոպական կոնվենցիայի, Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի ու մարդասիրական իրավունքի բնագավառում այլ միջազգային պայմանագրերի, միջազգային սովորութային իրավունքի, քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված իրավունքի սկզբունքների վրա.

Հաշվի առնելով հայկական եւ ադրբեջանական կողմերի հանձնառությունը վերադարձնելու գերության մեջ հայտնված բոլոր անձանց, ինչպես նաեւ դիերը.

Արձանագրելով, որ ադրբեջանական կողմն արհեստական ձգձգում է գերության մեջ գտնվող անձանց ու դիերի վերադարձման գործընթացը, ակնհայտորեն թաքցնում իր վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների, ներկալված եւ անազատության մեջ գտնվող այլ անձանց իրական թիվը, շարունակում նրանց նկատմամբ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, խոշտանգումները, ֆիզիկական եւ հոգեկան տառապանքները.

Խստորեն դատապարտելով ադրբեջանական կողմից իր զինված ուժերի ներկայացուցիչների միջոցով բացառիկ ցինիզմով խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող եւ այլ անմարդկային արարքների տեսագրումն ու տարածումը զանգվածային լրատվության միջոցներում եւ սոցիալական ցանցերում.

Հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների համատարած եւ համակարգային քաղաքականությունը՝ ուղղված էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելություն սերմանելուն եւ թշնամանք բորբոքելուն, աշխարհի տարբեր մասերում հայերին սպանելու, խոշտանգելու եւ բռնության այլ դրսեւորումների հերոսացմանը՝, ուղերձով դիմում է Միջազգային հանրությանը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեին եւ Խոշտանգումների կանխման ենթակոմիտեին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Ռասայական խտրականության վերացման կոմիտեին, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին, Խոշտանգումների կանխման եվրոպական կոմիտեին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ միջազգային ու ազգային կազմակերպություններին, կառույցներին եւ անձանց, միջխորհրդարանական կազմակերպություններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Եվ ԱԺ-ն կոչ է անում՝

հորդորել Ադրբեջանին՝ անհապաղ հայկական կողմին հանձնել իր վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիներին, ներկալված եւ անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց.

պահանջել Ադրբեջանից դադարեցնել խոշտանգումները, անմարդկային եւ դաժան վերաբերմունքը ռազմագերիների, ներկալված եւ անազատության մեջ գտնվող քաղաքացիական այլ անձանց նկատմամբ.

պարտավորեցնել Ադրբեջանին՝ դադարեցնել վերոնշյալ կոպտագույն խախտումների դրդապատճառ հանդիսացող հայատյացության քաղաքականությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ ուսումնական հաստատություններում, հասարակական, ռազմական եւ քաղաքական գործիչների հանրային խոսքում, զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ ցանկացած այլ դրսեւորման մեջ.

առավելագույն ջանքերով ու իրական քայլերով դադարեցնել քաղաքակիրթ աշխարհի համար անհանդուրժելի, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, այդ թվում՝ մարդու իրավունքների ու արժանապատվության ակնհայտ ոտնահարման, պատերազմական հանցագործությունների եւ ստանձնած միջազգային պարտավորություններից ամեն կերպ խուսափելու անսանձ քաղաքականությունը.

գործուն միջոցներ ձեռնարկել՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների միջազգային իրավունքով եւ միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունների հարգմանն ու խստիվ պահպանմանը»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Արման Աբովյանը քվեարկությունից առաջ տեղեկացրեց, որ փակ նիստի ֆորմատում չեն ստացել ոչ մի պատասխան՝ այն հուզող հարցերին, որոնց շուրջ այսօր գնում են քննարկումներ:

Քվեարկությամբ ուղերձն ընդունվեց միաձայն՝ ստանալով 100 կողմ ձայն:

Հայերեն العربية English Русский

Պանաման հերքել է Վաշինգտոնի հայտարարությունը, որ ԱՄՆ կառավարության նավերը Պանամայի ջրանցքով կանցնեն անվճար

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարի մասնակիցները կարևորում են նոր կապերի ստեղծումը խաղերի միջոցով

Ավելի քան 6000 ուսուցիչ օգտվել է կամավոր ատեստավորման ծրագրից և ստանում է բարձր աշխատավարձ. ԿԳՄՍ նախարար

Համահայկական խաղերի լեռնադահուկային սպորտի մասնակիցները կարևորում են միասնականությունը` անկախ գրանցած արդյունքներից

Ֆասթ Բանկը թողարկել է Mastercard World և World Elite պրեմիում դասի քարտերը

Թրամփը Մարոկկոն և Սոմալին դիտարկում է որպես տարածքներ Գազայի բնակիչների վերաբնակեցման համար. ԶԼՄ-ներ

Մասնավոր ընկերությունն առաջարկում է Գյումրիում աղբի ոչնչացման գործարան հիմնել

Մակրոնը Սիրիայի նորանշանակ նախագահին հրավիրել է Ֆրանսիա

Շանթ Սարգսյանը «Al-beruniy» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է

Շարունակում ենք կարևոր խոսակցությունները ԱՄՆ-ի հետ համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար. Արարատ Միրզոյան