Սպորտ

ԱԱ-ի ընտրական փուլում ունենք մեկ խնդիր` պայքարել ամեն մի միավորի համաչ. Արմեն Մելիքբեկյան

1 րոպեի ընթերցում

ԱԱ-ի ընտրական փուլում ունենք մեկ խնդիր` պայքարել ամեն մի միավորի համաչ. Արմեն Մելիքբեկյան

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ընտրանի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերում պայքարելու է ամեն մի միավորի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մամլո ասուլիս ժամանակ այս մասին խոսեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Վերջնիս շեշտեց, որ Մունդիալի ընտրական փուլում շատ կարևոր են մրցակիցները, թե ինչպես կլինի վիճակահանությունը:

«Հիմա արդեն Եվրոպայում գրեթե թույլ թիմեր չկան, բոլոր թիմերը մարտունակ են: Աշխարհի առաջնության ընտրական փուլում մենք ունենք մեկ խնդիր` յուրաքանչյուր խաղում պետք է պայքարեն միավորների համար»,-ասաց Մելիքբեկյանը:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն արդեն իսկ ներկայացրել է Քաթարում անցկացվելիք 2022թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի զամբյուղները։ Հայաստանի ֆուտբոլի ընտրանին եվրոպական գոտու 5-րդ զամբյուղում է, որտեղ ընդգրկված են նաև Կիպրոսը, Ֆարերյան կղզիները, Ադրբեջանը, Էստոնիան, Կոսովոն, Ղազախստանը, Լիտվա,ն Լատվիան, Անդորրան։ Նույն զամբյուղում ընդգրկված թիմերը չեն մրցի մեկ մեկու հետ:

Վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 7-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում