Սպորտ

Ազգային մարզադաշտի կառուցման հարցը փակ չէ. Արմեն Մելիքբեկյան

1 րոպեի ընթերցում

Ազգային մարզադաշտի կառուցման հարցը փակ չէ. Արմեն Մելիքբեկյան

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային մարզադաշտ կառույցի հարցը պահում է ուշադրության կենտրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատասխանելով լրագրողների հարցերին, այս մասին հայտարարեց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

«Կան ներդրողներ, ովքեր հետաքրքրված են եղել ազգային մարզադաշտի կառուցման հարցում: Եղել են նաև քննարկումներ կառավարության և ներդրողների հետ: Բայց հասկանալի է`Covid-19-ի հետևանքները և պատերազմը տնտեսության վրա շատ բան փոխեցին: Հիմա` այս իրավիճակում, մենք նորից պետք է թարմացնենք մեր բոլոր կապերը, կապված ազգային մարզադաշտի կառուցման հետ: Ազգային մարզադաշտի կառուցման հարցը փակ չէ»,-ասաց ՀՖՖ նախագահը:

Մելիքբեկյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարի ստադիոնի կառուցման հետ կապված քննարկումները նորից առարկայական կլինեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում