Քաղաքականություն

Արգիշտի Մեխակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. կաշխատի որպես փոխմարզպետ

1 րոպեի ընթերցում

Արգիշտի Մեխակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը. կաշխատի որպես փոխմարզպետ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մեխակյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում, նշելով, որ աշխատանքային գործունեությունը կշարունակի Արմավիրի մարզում, որպես մարզպետի տեղակալ:

Արգիշտի Մեխակյանը հավաստիացրել է, որ իր բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ հայրենիքի ու հայ ժողովրդի:

«Ուզում եմ հավաստիացնել, որ, ինչպես նախկինում, հետայսու նույնպես իմ բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ մեր հայրենիքի և մեր ժողովրդի՝ անկախ նրանից, թե ո՛ր ոլորտում գործունեություն կծավալեմ և որտե՛ղ նպատակահարմար կհամարեմ: Այս դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ են բացառիկ համախմբվածություն և հոգատարություն միմյանց նկատմամբ։ Ավելացնեմ նաև, որ աշխատանքային գործունեությունս կշարունակեմ իմ հարազատ մարզում` Արմավիրում, որպես մարզպետի տեղակալ»,- նշել է Մեխակյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում