Քաղաքականություն

Միխեիլ Կավելաշվիլին Վահագն Խաչատուրյանին հրավիրել է Վրաստան

1 րոպեի ընթերցում

Միխեիլ Կավելաշվիլին Վահագն Խաչատուրյանին հրավիրել է Վրաստան

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին հրավիրել է այցելել Վրաստան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վրաստան այցելելու հրավերի մասին Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ընթացքում։

«Մեծարգո պարոն նախագահ, իմ թանկագին գործընկեր, թույլ տվեք ևս մեկ անգամ արտահայտել իմ անկեղծ երախտագիտությունը Ձեր առանձնահատուկ ջերմ հյուրընկալության համար, և, օգտվելով այս եզակի հնարավորությունից, ցանկանում եմ հրավիրել Ձեզ պաշտոնական այցով Վրաստան՝ Ձեզ համար ժամանակ»,- եզրափակել է Միխեիլ Կավելաշվիլին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում