Ադրբեջանում 150 հայ ռազմագերիների գտնվելու մասին լուրերը կեղծ են. Զառա Ամատունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշում է, որ տարածված լուրերը, թե Ադրբեջանում 150 հայ ռազմագերի կա, կեղծ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զառա Ամատունին այս մասին ասաց նոյեմբերի 27-ին կայացած առցանց քննարկման ընթացքում:

«Այն լրատվամիջոցներից, որոնք տարածել են այս տեղեկությունը, փորձել ենք ճշտել՝ որտեղից են վերցրել լուրը՝ չկարողացանք: ԿԽՄԿ-ն երբեք չի հրապարակել և չի էլ հրապարակելու վիճակագրական տվյալներ փնտրվող անձանց վերաբերյալ: Յուրաքանչյուր դեպքի հետ կապված աշխատում ենք իշխանությունների հետ: Ընդհանրապես մեր աշխատանքը բավականին զգայուն իրավիճակներում է տեղի ունենում՝ յուրաքանչյուր դեպքով պատասխանատու իշխանությունների հետ կոնֆիդենցիալ ձևաչափով: Միայն կողմերն են իրավասու հրապարակել գերեվարված անձանց տվյալները: Մենք միայն կարող ենք այս մարդկանց ճակատագրերը ուշադրության կենտրոնում պահել:Մեր տեսակցությունների մասին տեղեկացվում են նաև անազատության մեջ հայտնված անձանց ընտանիքները: Հոկտեմբերի կեսերից ճշտել ենք մի շարք գերեվարված անձանց տվյալներ, որոնց մասին տեղյակ ենք պահել նաև նրանց ընտանիքներին: Դիմում եմ այդ ընտանիքներին, որպեսզի կապի մեջ լինեն մեզ հետ»,- ասաց Ամատունին:

Ինչ վերաբերում է գերեվարված անձանց վերադարձնելու հարցում ԿԽՄԿ դերակատարությանը, Զառա Ամատունին ընդգծեց, որ նման գործառույթ ԿԽՄԿ-ն չունի:

«Մենք միջազգային իրավունքի պարտավորությունների ներքո կողմերին տեղեկացնում ենք այն մասին, որ գերեվարվածներին պետք է հեռու պահեն հանրային ուշադրությունից: Վերադարձնելու որոշում կարող են ընդունել միայն կողմերը, իսկ ԿԽՄԿ-ն միայն կարող է օգնել»,- նշեց Զառա Ամատունին:

Հայերեն English Русский

Գիտնականներն առաջարկել են կրկնակի կրճատել Երկիր մոլորակի բնակչությունը

ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը

SpaceX հրթիռի մի հատված, ամենայն հավանականությամբ, բախվել է Լուսնին

Թրամփի գոլֆի ակումբի մոտ նրա ժամանումից առաջ զինված տղամարդու են ձերբակալել

Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ կատարվում են խարդախություններ. Կիբեռոստիկանություն

Դանուբի մակարդակն այնքան է իջել, որ սկսել են երևալ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գետում խորտակված նավերը

Հայաստանն ու ԱՄՆ-ն շահագրգռված են ԹՐԻՓՓ նախագծի՝ գետնի վրա սեղմ ժամկետներում իրականացման հարցում

Արագածոտնի մարզի դատախազության կողմից ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 5 քրվարույթ

Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում․ ՆԳՆ ՓԾ տնօրենն ընդունել է JICA-ի Վրաստանի գրասենյակի մշտական ներկայացուցչին

ԶՈՒ ԳՇ պետն այցելել է N բանակային զորամիավորում