Արցախի ճանաչման խաղաթուղթը՝  հակազդեցության կարգով. Շահան Գանտահարյանի նոր հոդվածը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի որոշումը որքան էլ իրավական նշանակություն չունենա, ոչ պարտադիր տեսքով լինի կամ պաշտոնական Փարիզի կողմից ճանաչում չենթադրի, այդուհանդերձ ճանաչմանգործընթացին նոր տարողություն է հաղորդում։

Առաջին անգամ է, որ ճանաչման օրակարգն ընդունվում է պետության օրենսդիրի բաղադրիչ պալատում, առաջադրանքի կայացման գործընթացը քաղաքային եւ նահանգային մակարդակից տեղափոխելով խորհրդարանական մակարդակ։ Առընթեր շարունակվում է հատկապես եվրոպական քաղաքների բարձրագույն խորհուրդների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման որոշումների կայացման գործընթացը։

Պատերազմի թեժացմանն առընթեր պաշտոնական Փարիզը, հատկապես նախագահի մակարդակով հանդես եկավ տարբեր նախաձեռնություններով եւ հայտարարություններով։ Նախագահ Մակրոնն ազդարարեց նոր մեթոդաբանությամբ բանակցություններ ձեռնարկելու մասին, մինչ մարդասիրական հրադադար հաստատելու ֆրանսիական փորձերը ձախողվեցին։ Հայ ժողովրդի ուղղությամբ Ֆրանսիան իր դերը անելու է՝ հրապարակային հանձնառությունն ու Անկարային տարբեր առիթներով մեղադրելու եւ ահաբեկչական տարրերի թափանցումն ապահովելու ամբաստանությունները բարձրաձայն հնչեցին Ֆրանսիայի պաշտոնատարների կողմից։

Նախաձեռնություններն ու հայտարարությունները մնացին ապարդյուն։ Հրադադարի հաստատումից հետո Փարիզը հայտարարեց, որառաջադրում էԱրցախում զինադադարի դրության պահպանման նկատմամբ միջազգային վերահսկողություն ապահովել։ Պարզ էր ենթատեքստը․մտահոգություննայնէր,որՄոսկվանեւԱնկարանմիեւնույն պայմանավորվածությամբ այս անգամ կարգավորման գործընթացից դուրս կմղեն Մինսկի խմբի մյուս անդամներին։

Դրանով չբավարարվելով՝ նախագահ Մակրոնըհայտարարեց, որայժմ իր երկիրը աշխատում էժառանգությանեւմշակութայինհրադադարիշուրջ,Հայաստանի,Ադրբեջանի, Մինսկիխմբի իր գործընկերների հետ միասին պահպանելուեւվերականգնելուամբողջ շրջանի բազմազանությանեւհարստությանգանձերը: Այստեղ պարզ է, որ վտանգվածը հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգությունն է։ Բազմազանության մասին խոսելով՝ Ֆրանսիան միշտ փորձում է միջնորդի իր առաքելությունն ընդգծել եւ վերաշեշտել Մինսկի խմբի ձեւաչափի պահպանումը։

Հիմա Մակրոնն ունի Արցախի ճանաչման իրեն հղված կոչի խաղաթուղթը։ Դժվար թե նման քայլի գնա Ֆրանսիայի նախագահը։ Ֆրանսիան, ՆԱՏՕ-ում եւ ՄԱԿ-ում հիմնարար դեր ունենալուց բացի, հակամարտության կարգավորման համանախագահող միջնորդ երկիր է։

Կարգավորման բանակցությունները դեռեւս չեն վերսկսվել։ Հատկապես Անկարան ձեւաչափի իրողական փոփոխություն իրականացնելու ճիգի մեջ է։ Պաշտոնական Փարիզի կողմից ճանաչումը՝ ձեւաչափից դուրս ինքնամղման քայլի համազոր կարող է ընկալվել։

Արցախի ճանաչման խաղաթուղթը միայն Ֆրանսիան չէ, որ կարող է օգտագործել։ Հարավային Կովկասում սահմանների փոփոխություններով հատկանշվող իրադարձություններին կարող են հակազդել այլ պետություններ եւս․այդհակազդեցություններիշարքինԱրցախի ճանաչումըկարողէդառնալօգտագործելի գործոն։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին