Հասարակական

ԱԺ-ն չընդունեց ռազմական դրությունը վերացնելու որոշման նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն չընդունեց ռազմական դրությունը վերացնելու որոշման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը չընդունեց սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը վերացնելու մասին որոշման նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն չընդունվեց 36 «կողմ», 56 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով:

Ռազմական դրությունը վերացնելու Ազգային ժողովի որոշման նախագիծ էր ներկայացրել խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Առողջապահության նախարարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց, որ կառավարությունն առաջարկում է ռազմական դրությունը վերացնել աստիճանաբար:

Խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր ներկայացրել նախագծի վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում