Հասարակական

Փրկարարները մարել են Գարեգին Նժդեհի փողոցում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Փրկարարները մարել են Գարեգին Նժդեհի փողոցում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 23։33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող«Էրմիէլ» խանութում։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էրմիել» խանութ-սրահի 1-ին հարկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:54-ին, մարվել՝ նոյեմբերի 24-ին, ժամը 00:50-ին: Այրվել են դրամարկղ, տնտեսական իրեր և ցուցափեղկ (մոտ 20 քմ)։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում