Սպորտ

Արոնյանը Skilling Open 2020 մրցաշարում դեռևս 6-րդն է

1 րոպեի ընթերցում

Արոնյանը Skilling Open 2020 մրցաշարում դեռևս 6-րդն է

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Skilling Open 2020 մրցաշարում դեռևս 6-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`5-րդ տուրից հետո հավաքելով 3 միավոր հայ գրոսմայստերը 6-րդն է: Առաջատարը Նիդեռլանդներից Անիշ Գիրին է, ով հավաքել է 4 միավոր:

Skilling Open-ը կազմակերպում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դին Լիժենը, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Լևոն Արոնյանը, Յան-Քշիշտոֆ Դուդան, Թեյմուր Ռաջաբովը, Լիեմ Լին, Պյոտր Սվիդլերը, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Ալիռեզա Ֆիրուզան, Դավիդ Գուիջարոն և Սանթոս Վիդիտը:

Մրցաշարը մեկնարկել է նոյեմբերի22-ին և կեզրափակվի նոյեմբերի 30-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 15 տուրից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում