Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ‚ առանց տեղումների եղանակ է։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Ճամբարակի և Մեղրու լեռնանցքներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: