Գյումրիում երթ անցկացվեց ի հիշատակ նահատակված զինվորների

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ի հիշատակ Արցախում նահատակված զինվորների անցկացվեց քայլերթ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երթի մասնակիցները ոտքով Գյումրու «Վարդանանց» հրապարակից շարժվեցին «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն, որտեղ ամփոփված են ինչպես 90- ականներին, այնպես էլ ապրիլյան ու Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում նահատակված զինվորների աճյունները: Երթի մասնակիցները խոնարհվեցին, մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը ու խունկ ծխեցին՝ աղոթք հղելով առ Աստված: Երթի կազմակերպիչը ապրիլյան պատերազմի հերոս, տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանն էր:

«Մեր հերոս տղեքը չեն պարտվել՝ նրանք հաղթել են, ու այսօր մենք պարտավոր ենք մեր խոնարհումը բերել մեր նահատակված հերոսներին, իսկ երթը ոտքով՝ ավելի քան 15 կմ է, որպես նաև ապացույց, որ մենք պետք է այս դժվարությունն էլ հաղթահարենք, ինքնակազմակերպվենք ու ավելի ուժեղանանք: Այնքան ուժեղ սերունդ ունենք այսօր, այնքան հերոսություն են արել, ինչը վկայում է այն մասին, որ մենք չենք պարտվել. երբ մենք մեր մեջ հոգեպես մտածեցինք, որ պարտված ենք՝ պարտված հոգով է՛լ չենք ապրելու: Այսօր մեր տղաներն արեցին այն, ինչն աշխարհում ոչ մեկը չի կարող՝ մեկ զինվորը 10 տանկ խփեց, կամ վաշտը փրկեց և այլն: Մեր հերոսները պարտված չեն, մեր հերոսները հաղթանակած են»,-ասաց Ժորա Աբգարյանը:

Օրեր առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես էին եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր: Նախատեսվել էր այդ օրն աշխարհի հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ