Հայաստանը Ռուսաստանի կողմից որպես նվիրատվություն ստացավ ևս մեկ շարժական լաբորատորիա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերեց շարժական լաբորատորիա, որը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների հայտնաբերման նպատակով դասական կենսաբանական, ինչպես նաև ՊՇՌ մեթոդներով հետազոտություններ իրականացնելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում լաբորատորիայի բացման արարողությանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտեց, որ դժվար է թվարկել ռուս գործընկերների կողմից ցուցաբերվող օգնության բազմաթիվ անգնահատելի գործողությունները, որոնք երկար տարիներ ուղղված են եղել Հայաստանում առողջապահության զարգացմանը: «Հատկապես արժեքավոր է այդ օգնությունը այս օրերին, երբ մեր երկիրը գտնվում է դժվարին իրավիճակում. պայքարը միաժամանակ գնում է երկու ուղղությամբ՝ համաճարակի և ԼՂ-ում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրների»,-ասաց նախարարը:

Թորոսյանը նշեց՝ Ռուսաստանը Հայաստանին ցուցաբերել և ցուցաբերում է օգնություն՝ ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ հիվանդությունների բուժման գծով: Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին օրերից հենց Ռուսաստանն անգնահատելի օգնություն է ցուցաբերում Հայաստանի առողջապահության համակարգին: «Այսօր մենք երախտագիտությամբ ընդունում ենք հերթական կարևոր օգնությունը մեր ռուս գործընկերներից: Մեզ նվիրաբերվել է ևս մեկ շարժական լաբորատորիա, որը մեզ շատ կօգնի պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ և կանխել դրանց տարածումը»,-ասաց նա ու շնորհակալություն հայտնեց ռուս գործընկերներին:

Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան ևս շեշտեց, որ հայ գործընկերների հետ հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն: «Մենք ունենք մեկ համաճարակաբանական դպրոց, որը մեզ թույլ է տալիս պայքարել մեծ թվով վարակիչ հիվանդությունների դեմ: Վերջին 5 տարում մենք իրագործում ենք համատեղ ռուս-հայկական 6 տարբեր ծրագրեր»,-ասաց նա:

Այս նոր շարժական լաբորատորիան ավելանում է արդեն գործող 5-ին: «Այն լրացուցիչ հնարավորություն կտա՝ ախտորոշման, կանխարգելման համար՝ ոչ հասարակ հիվանդության համար, որին մենք բոլորս բախվել ենք»,-նշեց Պոպովան:

Հայերեն English

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը

ԿԽՄԿ-ի սոցիալ-տնտեսական ծրագրերը նպաստում են սահմանամերձ Շիկահողի զարգացմանն ու գյուղի պահպանմանը

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Ռուսաստան՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկով

«Աբովյան» ՔԿՀ-ում քննարկվել են օտարերկրացիների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման հարցերը

Իրանական նավթատարը Խարգ կղզու մոտ խոցվել է ԱՄՆ-ի արձակած չորս հրթիռով

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը