ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում և նախատեսում է այնտեղ ուղարկել մասնագետների խումբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջը, այս մասին հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն:

«Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ գլխավոր տնօրենը պաշտոնապես տեխնիկական օգնություն է առաջարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, որի ներկայացուցիչները մինչ օրս չէին կարող այցելել այդ տարածքներ: Նրանք կարող էին դաշտային առաքելություն իրականացնել բոլոր շահագրգիռ կողմերի համաձայնությամբ, որպեսզի կազմեին տարածաշրջանի ժառանգության առավել նշանակալի մշակութային արժեքների նախնական ցուցակը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխատելու է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի պայմաններ ստեղծի նման առաքելության համար: Նախաձեռնվել են բարձր մակարդակի խորհրդակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միջազգային կազմակերպության ղեկավարը հավելել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումները տեղի են ունեցել նոյեմբերի 18-ին:

Հայերեն العربية English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները