«Ավրորան» հայտարարել է Արցախի բնակչությանն ուղղված մարդասիրական աջակցության առաջին նախագծերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թ. նոյեմբերի 18-ին մեկնարկել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագիրը, որով անմիջական օգնություն կտրամադրվի Արցախի բնակչությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին IDeAհիմնադրամի հանրայինկապերիբաժնից, առանձնացված առաջին նախագծերն են.

  1. Աջակցություն Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերից (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ) բնակիչների տարհանման համար՝ 10.000 ԱՄՆ դոլար,
  2. Աջակցություն 15 օր շարունակ Սեւանում, Դիլիջանում, Երեւանում ապաստանած 166 մարդու սննդի կազմակերպման համար (Victory-2020 հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար
  3. Աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին կենտրոնական շուկան վերականգնելու համար՝ 10.000 ԱՄՆ դոլար,
  4. Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից տեղահանված եւ Հայաստան տեղափոխված երեխաներին (Արարատի մարզ, Global Shapers կազմակերպության հետ համատեղ)՝ 2.050ԱՄՆ դոլար,
  5. Կենսական նշանակության դեղորայքի ձեռքբերում Արցախում բնակվող տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2.000 ԱՄՆ դոլար:

Բացի այդ, «Ավրորան» սկսել է նախագծերի հայտերի ընդունում, որոնք կօգնեն տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին եւ վիրավորներին Արցախի եւ Հայաստանի տարածքում: Հայտերը կարող եք ուղարկելinfo@auroraprize.comէլեկտրոնային հասցեին:

Լուսանկարը՝ Արեգ Բալայանի / ՀՀ կառավարություն

Հայերեն Русский

«ՄՈՒՇ» ապրանքանիշի կոլայի համով գազավորված ըմպելիքը չի արտադրվի

Սի Ծինփինը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին

Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 280 չվերթ է չեղարկվել

Զելենսկին «Ազատության շքանշան» է շնորհել Իլոն Մասկին

Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք. Դատախազություն

Նոր ուստարվա մեկնարկի առթիվ՝ դպրոցներում և հարակից տարածքներում Պարեկային ծառայությունն իրականացվելու է շրջիկ և ստացիոնար կարգախմբերով

Գյումրու Սայաթ-Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը

Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ Ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության

«Ջուսինադ» լիմոնադում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն

ԱՄՆ-ի և Բահրեյնի ֆինանսների նախարարները քննարկել են Իրանի դեմ պատժամիջոցները