Դավիթ Տոնոյանը հանդիպել է զինծառայողների ընտանիքների անդամների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 18-ին հանդիպել է Արցախյան պատերազմին մասնակցած և մինչև այս պահը գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամների հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ պաշտպանության նախարարը զինծառայողների հարազատներին փոխանցել է, որ ռազմական գործողությունների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են, համապատասխան կառույցների հետ համատեղ Զինված ուժերի ներկայացուցիչներն իրականացնում են տվյալների հավաքագրման աշխատանքներ։

Դավիթ Տոնոյանը զինծառայողների հարազատներին տեղեկացրել է, որ որոնողական աշխատանքներին ակտիվ ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներ, որոնց աջակցում է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Դավիթ Տոնոյանը նշել է նաև, որ որոշ հատվածներում աշխատանքներն ավարտված են, և որոնողական խմբերը շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը նոր տարածքներում։

Անդրադառնալով Արցախում ծառայությունը շարունակող զինծառայողների արձակուրդների մասին հարցին, պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ արձակուրդների տրամադրման գործընթացը կիրականացվի դեկտեմբեր ամսին, երբ վերջնականապես հստակեցված կլինեն Արցախի սահմանների պաշտպանությանը, պահպանությանը վերաբերող հարցերը։

Հայերեն English Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres