1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է ընտրանու մյուս անդամներին` Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբում տոնած հաղթանակի կապակցությամբ:
«Առավել հպարտ եմ իմ հավաքականով: Տղաներ, շնորհավորում եմ Ազգերի լիգայի B լիգայի ուղեգիր նվաճելու կապակցությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայիC դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայիB դիվիզիոնում: