Ձևավորվել է Ֆրանսիայից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը համակարգող հանձնախումբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և ՀԲԸՄ Ֆրանսիան հայտարարում են արտակարգ մարդասիրական օգնության տրամադրման գործընթացը համակարգող հանձնախմբի ստեղծման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Ազնավուր» հիմնադրամը:

Հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին` հաստատելու Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և Արցախին հրադադարի հաստատումից հետո:

Հանրապետության նախագահության հրավերով հանդիպմանը մասնակցել են հետևյալ բարեգործական կազմակերպությունները՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամ (ի դեմս հիմնադրամի նախագահ Բեդրոս Թերզյանի); «Ազնավուր» հիմնադրամ (ի դեմս Հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրի) և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիա (ի դեմս Միության նախագահ Նադյա Գործունյանի): Հանդիպմանը ներկա էին նաև Յուրի Ջորկաեֆը, Նիկոլա Ազնավուրը, Անդրե Մանուկյանը և Ստեֆան Հասբանյանը:

Երկրի ղեկավարը այս առիթով վերահաստատել է Ֆրանսիայի և Հայաստանի «պատմական բարեկամությունը»: «Այս դժվարին ժամանակներում Ֆրանսիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին»,- շեշտել է Մակրոնը: Դեպի Հայաստան բժշկական առաքելություն ուղարկելուց բացի, Մակրոնը նաև հայտարարել է Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու և առողջապահության ոլորտում ֆրանս-հայկական համագործակցությունը զարգացնելու մասին:

Հանդիպման ընթացքում բոլոր հյուրերը կարևորել են Արցախի Հանրապետության ճանաչումը՝ որպես տևական խաղաղություն հաստատելու և իր նախնիների հողում հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու առհավատչյա: Նրանք նշել են նաև Արցախում մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հրատապության մասին, ինչպես նաև կարևորել Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությունը մարդասիրական օգնության տրամադրման հարցում:

Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությանը կից ճգնաժամերի հաղթահարման և աջակցության կենտրոնի հետ միասին կազմավորվել է աշխատանքային խումբ` սատարելու Հայաստանին աջակցող բարեգործական կազմակերպությունների նախաձեռնությունները:

Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), համագործակցելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի հետ, հայտարարում են արտակարգ հանձնախմբի ստեղծման մասին, որը կզբաղվի Ֆրանսիայից Հայաստան ուղարկվող մարդասիրական և բժշկական օգնության համակարգման հարցերով: Միավորումը պատրաստ է համագործակցել բոլոր այն բարեգործական կազմակերպությունների հետ, որոնք ցանկանում են աջակցել պատերազմի արդյունքում տեղահանված բնակչությանը, որ բախվել է բազմաթիվ հրատապ կարիքների:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել ՀԲԸՄ Ֆրանսիա հետևյալ էլեկտրոնային հասցեով ՝ humanitail@ugabfrance.org:

Հայերեն English Русский

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ

ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը՝ նավի վրա կատարված հարձակման պատճառով

«Ժառանգությունը արմատների լույսի ներքո». Մոսկվայում ՀՀ դեսպանատանը ստեղծագործական երեկո է կազմակերպվել

110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրել

Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում

Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձև