Մոսկվան Անկարային համոզել է խաղաղապահներ չուղարկել ԼՂ՝ նկատի ունենալով անցած տարիների ծանր ժառանգությունը․ Պուտին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվային հաջողվել է համոզել Ադրբեջանին և Թուրքիային, որ պետք չէ նախադրյալներ ստեղծել և խափանել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Россия 24 հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ինչ վերաբերում է խաղաղապահ առաքելությանը, ապա, այո, իսկապես և Ադրբեջանը, և Թուրքիան միշտ խոսել են խաղաղապահ գործողություններում Թուրքիայի մասնակցության հնարավորության մասին։ Ես ամեն դեպքում կարծում եմ, հաջողվել է համոզել մեր թուրք գործընկերներին և Ադրբեջանում մեր գործընկերներին, որ պետք չէ պայմաններ ստեղծել, որոնք կարող են խափանել մեր պայմանավորվածությունները։ Այնպիսի պայմաններ, որոնք կարող էին պայմանավորվող կողմերից մեկին հրահրել ինչ-որ ծայրահեղ մեթոդների և ծայրահեղ գործողությունների»,-նշել է Պուտինը և մանրամասնել, որ նկատի ունի անցած տարիների շատ ծանր ժառանգությունը և այն, ինչ կապված է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած ողբերգական և արյունալի իրադարձությունների ու ցեղասպանության հետ։

«Դա գործոն է, որը կարելի է ճանաչել կամ չճանաչել։ Ինչ-որ մեկը ճանաչում է, իսկ ինչ-որ մեկն աշխարհում չի ճանաչում։ Բայց Ռուսաստանի համար այստեղ խնդիր չկա։ Մենք վաղուց այդ ամենը ճանաչել ենք։ Սակայն ինչի համար հրահրել Հայաստանին շփման գծում թուրք զինվորների ներկայությամբ։ Ես կարծում եմ, որ նաև նախագահ Էրդողանը դա հրաշալի ընդունեց և հասկացավ։ Այստեղ մենք ոչ մի խնդիր չենք ունեցել»,- ասել է ՌԴ նախագահը։

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար