ՌԴ-ն շահագրգռված է ամրապնդել ԿԽՄԿ-ի հետ փոխգործակցությունը ԼՂ-ում. Լավրով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ամրապնդել փոխգործակցությունը Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ Լեռնային Ղարաբաղում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հայտնելով, որ ՌԴ ԱԳ նախարարն այս մասին ասել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության նախագահ Պետեր Մաուերի հետ հանդիպմանը:

«Մենք հիմա փոխգործակցության լրացուցիչ դաշտ ենք ստացել, ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղը: Մեկ շաբաթ առաջ ստորագրվել է եռակողմ հայտարարություն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Այնտեղ տեղակայվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտ, և մենք գիտենք, թե որքան ակտիվ և ինչքան վաղուց է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն աշխատում այդ տարածաշրջանում: Մենք շահագրգռված ենք ամրապնդել փոխգործակցությունը, որն արդեն ակտիվ զարգանում է»,- ասել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ՌԴ-ն և Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը սերտ համագործակցում են տարբեր տարածաշրջաններում: «Մեր շփումները մշտական բնույթ ունեն և միասին աշխատելու ուղղություններ կան, որովհետև, ցավոք, հումանիտար ճգնաժամերի, հակամարտությունների թիվն աշխարհում չի նվազում»,- նշել է Սերգեյ Լավրովը:

Հայերեն English Русский

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը

Պետք է «Կրայովա»-ի ֆուտբոլիստներից արագ մտածենք. Մանուել Տուլիպան` Եվրոպա լիգայի պատմական խաղի մասին

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում

Գիտնականները հայտնել են, թե աղետների դեպքում որ երկիրն է ամենաապահովը

Օգոստոսի 27-ի միջոցառումների անոնս

Հակակոռուպցիոն կոմիտեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել