Քաղաքականություն

Այսօրվա մեր առաջին խնդիրը կայունությունն է. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Այսօրվա մեր առաջին խնդիրը կայունությունն է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ այս փուլում ամենակարևոր խնդիրը ներքին կայունությունը և անվտանգությունն ապահովելն է, որից հետո ամբողջական կայուն իրավիճակում, ինչպես ես արդեն առիթ եմ ունեցել ասելու, առաջին հերթին պետք է երաշխավորել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանության անձեռնմխելիությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ի՞նչ նկատի ունեմ: Նկատի ունեմ, որ քաղաքական խնդիրը հետևյալն է, որ մենք պետք է Հայաստանում քաղաքական միջավայրը պահենք այնպիսին, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահ լինեն, որ իրենց է միանշանակորեն և աներկբա պատկանում իշխանություն ձևավորելու իրավունքը: Այսօրվա մեր առաջին խնդիրը կայունությունն է՝ ահա այսպիսի պայմաններում, որովհետև կայունություն կարող է լինել ամենատարբեր պայմաններում»:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում