«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Նոր պատերազմի նախապատրաստվելու ժամանակն է
1 րոպեի ընթերցում
![«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Նոր պատերազմի նախապատրաստվելու ժամանակն է](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1034627.jpg)
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մենք դեռ երկար ժամանակ կունենանք վերլուծելու, գնահատելու պատերազմի այս հանգրվանի պատճառներն ու հանգամանքները: Անկասկած, այստեղ վերլուծական մտքի ու կարողությունների արդյունքների պակաս չենք ունենա: Կգնահատվեն ինչպես բանակի սպառազինության, պատերազմական վիճակում այն ներկրելուն խոչընդոտած բացարձակ շրջափակման խնդիրները, այնպես էլ դիվանագիտության սեղանի շուրջ ծավալված գործընթացները: Այս ամենը հիմնավոր եւ բազմակողմանի վերլուծելու, գնահատելու համար ժամանակ է պետք: Բայց այսօրվանից պետք է պատրաստվենք նոր պատերազմի: Պետք է անհապաղ գնահատենք եւ գործողություններ իրականացնենք ներկայիս ստեղծված իրավիճակի, նոր մարտահրավերների ուղղությամբ: Ստորագրված հրադադարի հայտարարության հիմնական շեշտադրումը ռուսական խաղաղապահների ներգրավումն էր կողմերի շփման գծում: Բաց է մնում գլխավոր` Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի հարցը, եւ հիմնական պայքարը շարունակվում է հենց այս ուղղությամբ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: