ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը հայտնել է Իշխան Սաղաթելյանին ԱԱԾ հրավիրելու մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Բագրատ Եսայանը հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին Ազգային անվտանգության ծառայություն հրավիրելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը , Եսայանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Եսայանը գրել է, որ Սաղաթելյանը որոշել է ինքնակամ ներկայանալ ԱԱԾ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնը չմեկնաբանեց Իշխան Սաղաթելյանին ԱԱԾ հրավիրելու տեղեկությունը:

Հայերեն English Русский