Սփյուռք

Շվեդիայի հայերի ջանքերով հավաքված 22 տոննա հումանիտար օգնությունը շուտով կուղարկվի Հայաստան

1 րոպեի ընթերցում

Շվեդիայի հայերի ջանքերով հավաքված 22 տոննա հումանիտար օգնությունը շուտով կուղարկվի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի հայերի ջանքերով հավաքված հումանիտար մեծ օգնությունը դասավորված ու պատրաստ է՝ Հայաստան ուղարկելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բոլոր քաղաքներից առաքված ընդհանուր 22 տոննա ապրանքը` ձմեռային հագուստ և անհրաժեշտ պարագաները, դասավորվել, փաթեթավորվել է Սոդերթելիե քաղաքում:

Հագուստներ են փոխանցել նաև շվեդներ, ասորիներ, սուրիանիներ։ Օգնություն է ցուցաբերել Շվեդիայում հիմնված ADFA ասորական կազմակերպությունը (Assyrian/Syriac/Chaldean):

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի՝ Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած պատերազմի առաջին օրից հայկական սփյուռքն անում է հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու հայրենիքին: Սփյուռքի հայրենակիցները Արցախի ճանաչման, Թուրքիայի, Ադրբեջանի ագրեսիայի դատապարտման կոչով ցույցեր են անում տարբեր երկրներում, բացի այդ ուղարկում հումանիտար օգնություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում