Դավանական հակասությունների տեսանելիությունը Ադրբեջանում. Շահան Գանտահարյանի հոդվածը 

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանիպաշտպանության նախարարիպաշտոնազրկումը շատ ուշագրավ երեւույթ է, որը կարող էառաջնորդել նկատելի հետեւությունների։

Պատերազմի ամենաթեժ պահերին նման որոշումնընդհանրապես մեկնաբանվում է շատ հիմնական ձախողությամբ։ Ռազմական գործողությունները տապալելու, առաջադրանքները չկատարելու կամ մեծ տարողությամբ ստեղծված հիմնահարցի լուծումը չապահովելու դեպքերում օրինաչափ է նկատվում նման որոշումը։

Այս առումով մեկ հանգամանք գուցե կարելի է նկատել իբրեւ նախադրյալ նման որոշում կայացնելու։ Այն, որ ադրբեջանական ուժերին չհաջողվեց բլից-կրիգ իրականացնել․ առ այս պահը պատերազմը շարունակվում է։

Կարող են լինել քաղաքական մեկնաբանություններ։ Հասանովը ընկալվում է իբրեւ ռուսական զինվորական շրջանակների հետ առնչված կամ ռուսական ազդեցության ներքո գործող պաշտոնատար, ինչը հանգիստ չէր ընկալվում պատերազմական գործողությունների ղեկն ստանձնած Անկարայի կողմից։ Այս դեպքում, Ադրբեջանի պաշտոնյան երկրորդական նշանակություն ունի, որովհետեւ պարզ է, որ պատերազմը ադրբեջանական կողմից ղեկավարում է թուրքական սպայակույտը։ Այս իրականությամբ հանդերձ սեփական կադրեր նշանակելու Անկարայի քայլը կարող է ռեալ թվալ։ Փաստորեն Ադրբեջանի գաղութայնացումը ունի նաեւ հիմնականում ռազմական բնույթ, այս դեպքում ամենաառաջնային կարգով։

Իհարկե, Բաքվումկան պաշտոնազրկված պաշտոնյայի հետեւորդներ։ Դեռեւս վաղ է նկատելը, այդուհանդերձ ենթադրաբար չի բացառվում, որ դժգոհության ալիք առաջանա նման պատվիրված պաշտոնազրկման պատճառով։ Պատերազմում ներբանակային խլրտումները ամեն գնով զսպելու փորձեր անպայման կձեռնարկվեն։ Բայց նման բարձր մակարդակի վրա առնված քայլն անհետեւանք չի մնա։

Ռազմական ոլորտի ուղղակի ղեկավարումը տեղի կտա գաղութայնացման քայլերի դեմ դժգոհության։ Իսկ դժգոհությունը կորոնի դրսեւորման ելքեր։ Նման տրամադրությունների զանգվածայնացման համար ամենաազդեցիկ գործոնը կրոնական-դավանական տարբերությունների հակասության վերածվելն է։

Ուրեմն, տեսքով ռուսական-թուրքական ազդեցությունների տարածման մրցապայքարը կարող է ստանալ այլ տարողություն։ Ահա այստեղ է, որ շահագրգիռ կլինի շիա Իրանը՝ շիա Ադրբեջանի վրա ավելի ազդեցիկ ներգործություն ունենալու առաջադրանքով։

Դրանով են բացատրվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության գերադասումը, «օկուպացված» տարածքների վերադարձի հրամայականը եւ նման ադրբեջանամետ հայտարարություններ հնչեցնելու Թեհրանի հետեւողական հայտարարությունները։ Իրանյան զգուշացումը ուղղված է ահաբեկիչ տարրերի ներթափանցմանը եւ սպառնալիքին՝ իրանամերձ շրջանների տեղակայման կամ իրանյան տարածքներ հարվածելուն։ Կոնկրետ՝ իրանյան զինուժի կուտակումը իրանամերձ տարածքների անմիջականությամբ բախման գոտիների երկայնքով։ Բնականաբար, հաշվարկների մեջ է ներիրանյան բազմամիլիոնանոց ադրբեջանցի ազգաբնակչության գործոնը։

Փաստ է, որ աշխարհագրական տարբեր շրջաններում մղվող հակամարտություններում դավանական պատկանելիությունն ամենաազդեցիկ գործոնն է ժողովուրդներին մոբիլիզացնելու առումով եւ այդ ճանապարհով ազդեցության գոտիներ ձեւավորելու։

Անկարայի կողմից Ադրբեջանի գաղութայնացման գործողությունները կարող են հակակշիռ քայլերի տեղի տալ։ Այս դեպքում՝ Թեհրանի կողմից։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Հայերեն

ՔՊ վարչության նիստում քննարկվել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չի լինելու

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ