ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի դիվերսիոն խմբերից մաքրել են Բերձոր-Շուշի ճանապարհահատվածի Լիսագորի հատվածը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից Բերձոր-Շուշի ճանապարհահատվածի Լիսագորի հատվածը մաքրվել է հակառակորդի դիվերսիոն խմբերից: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, այս մասին ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Չնայած երեկ Բերձորի ճանապարհը Լիսագորի հատվածում կարող էր վտանգ ներկայացնել, այսօր մեր ստորաբաժանումների կողմից այն մաքրվել է, և համապատասխան պարեկություն է իրականացվում»,- ասաց Հովհաննիսյանը: Նա հավելեց, որ քաղաքացիական անձանց համար այդ ուղղությունն անվտանգության նկատառումներից ելնելով դեռ փակ է:

ՊՆ ներկայացուցիչը անդրադարձավ նաև «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությանը, որում նշվում էր, որ 80 տեղացի և օտարերկրյա լրագրողներ առանց իրենց կյանքը վտանգելու չեն կարողանում հասնել Հայաստան, որովհետև ընկնում են ադրբեջանական զորքերի կրակի տակ: Հովհաննիսյանն ասաց, որ առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախավորել է խաղաղ բնակիչներին, լրագրողներին, ծննդատները, եկեղեցները, և այստեղ զարմանալու բան չկա:

«Անձամբ շփվել եմ լրագրողներից շատերի հետ: Պաշտպանության բանակը, Արցախի իշխանությունները աշխատանքի բոլոր պայմանները ստեղծել են, և եթե նրանք ուզում են աշխատել և շարունակում են աշխատել, որևէ խոչընդոտող հարց չկա: Իսկ ովքեր ուզում են դուրս գալ Արցախից, ապա համապատասխան ճանապարհներ կան»,- ասաց Հովհաննիսյանը:

Կարեն Խաչատրյան

Հայերեն Русский

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են միմյանց միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Գուտերեշը Խաղաղության խորհուրդը ՄԱԿ-ի մրցակից չի համարում

Հայաստանում 2026 թվականի առաջին կիսամյակում օտարերկրացիներին տրամադրվել է 10 561 կացության կարգավիճակ

Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ

Պապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Սերժ Սարգսյանը ժամանել է Հակակոռուպցիոն կոմիտե

Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին