Հասարակական

ՔԿ-ն քայլեր է ձեռնարկում, որպեսզի կալանավորված սիրիացի վարձկանները կապ հաստատեն իրենց հարազատների հետ

1 րոպեի ընթերցում

ՔԿ-ն քայլեր է ձեռնարկում, որպեսզի կալանավորված սիրիացի վարձկանները կապ հաստատեն իրենց հարազատների հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտեն քայլեր է ձեռնարկում, որպեսզի կալանավորված սիրիացի վարձկանները կապ հաստատեն իրենց հարազատների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 5-ի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

«Այս պահին մեզ մոտ գտնվում է երկու սիրիացի վարձկան, որոնք արդեն իսկ հարցաքննվել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել են: Քայլեր են ձեռնարկվում, որպեսզի նրանք կապ հաստատեն իրենց հարազատների հետ և տեղեկացնեն գտնվելու վայրի, կարգավիճակի վերաբերյալ, բայց այս պահի դրությամբ դեռևս կապ չեն հաստատել զուտ տեխնիկական պատճառներով, որովհետև իրենց հարազատների մոտ բացակայում է հեռախոսակապը»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով` ՔԿ-ն ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով աշխատում է Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ, որպեսզի այդ անձանց հարազատներին տեղյակ պահեն նրանց գտնվելու վայրի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում