Կանոններ՝ կորոնավիրուսի տարածումը հյուրանոցներում կանխելու համար. իրազեկում է ԱԱՏՄ-ն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածումը հյուրանոցներում կանխելու և աշխատանքային անվտանգ միջավայր ապահովելու համար սահմանվել են առանձին նորմեր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

Մասնավորապես, առանձնացվել են որոշ կետեր.

  • Հյուրանոցը պետք է ունենա կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու
  • Հյուրանոցում սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և կանոնների համար անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը պարտադիր է
  • Անհրաժեշտ է ապահովել հերթափոխային աշխատանք
  • Ընդհանուր մուտքի, սանհանգույցի, խոհանոցային հատվածի, առանձին շենքերի մոտ պետք է տեղադրվեն տարաներ, որոնք կպարունակեն ձեռքերի ախտահանման համար 60-80%-ոց ալկոհոլի հիմքով հականեխիչ/ախտահանիչ միջոցներ
  • Անհրաժեշտ է ապահովել աշխատատեղերի միջև առնվազն5 մետր սոցիալական հեռավորություն
  • Աշխատատեղերում պետք է տեղադրված լինեն կափարիչի ոտնակային հարմարանքով աղբարկղներ՝ առնվազն 1 աղբաման 2 աշխատողի հաշվով՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանական այլ պարագաները նետելու համար
  • Հյուրանոցային տնտեսության օբյեկտում անհրաժեշտ է ապահովել բնական օդափոխություն՝ յուրաքանչյուր երկու ժամը մեկ
  • Աշխատողները պետք է ապահովվեն դիմակներով, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցներով, անձեռոցիկներով՝ առնվազն մեկ շաբաթվա պահուստային պաշարով
  • Ախտահանման աշխատանքները պետք է գրանցվեն համապատասխան գրանցամատյանում:

ԱԱՏՄ-ից հայտնում են, որ նորմերը սահմանված են ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով։

Տեսչական մարմինը շարունակում է ստուգայցերը նաև հյուրանոցներում, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել արցախցի հայրենակիցները:

«Թերի լրացված ախտահանման գրանցամատյաններ, առանց ախտահանիչ նյութերի սանհանգույցներ, իրազեկման թերթիկների պակաս, առանց դիմակի հյուրեր․ այսօրինակ թերացումներ են նկատվել ստուգայցերի ընթացքում: ԱԱՏՄ աշխատակիցների կողմից տրվել են դրանք անհապաղ վերացնելու հանձնարարական»,- հայտնում են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը