«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արաբները շահերի համադրմամբ պետք է ձեւավորեն ընդհանուր օրակարգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Թուրքիան մուսուլմանական աշխարհում իր ազդեցությունն է ծավալում երկու հիմնական գաղափարախոսությունների հիման վրա։ Առաջինը՝ սունիական իսլամի, իսկ ավելի կոնկրետ՝ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գաղափարախոսության, երկրորդը՝ ազգային կամ թյուրքականության գործոնի հիման վրա։ Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով, այսօր արաբական աշխարհում առավելապես օգտագործվում է իսլամական կամ դավանական ուղղությունը։ Այդ առումով Թուրքիան որոշ համախոհներ ունի արաբական մի շարք երկրներում, որտեղ կան «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ճյուղավորումները։

«Վերջին երկու-երեք տարվա ընթացքում նկատվում է արաբական լայն համախոհություն՝ խոչընդոտելու Թուրքիայի դիրքերի ակտիվացումը արաբական տարբեր երկրներում։ Միաժամանակ պետք է փաստել, որ արաբական երկրների քայլերը կամ միասնական քաղաքականությունը դեռեւս ակնհայտ հաջողություններ չեն արձանագրել»,- մանրամասնեց արաբագետը։

Արմեն Պետրոսյանի կարծիքով, արաբական երկրների կողմից թիրախային եւ նպատակաուղղված գործողությունների ականատես կլինենք այն դեպքում, երբ բացահայտ վտանգ սպառնա հիմնական դերակատար երկրներին եւ նրանց շահերին։ Չնայած Լիբիայում, Եգիպտոսում եւ այլուր առկա է Թուրքիայի միջամտությունը, սակայն այն այնքան թեժ չէ, որպեսզի համախմբի եւ կոնկրետ գործողությունների դրդի արաբական աշխարհի երկրներին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հայերեն Русский

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գրություններ էր ուղարկել տնտեսվարողներին բենզինի գների բարձրացման վերաբերյալ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները