Մշակույթ

Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքի ցուցադրության հասույթը կփոխանցվի «Հայաստան» հիմնադրամին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղագիտության ազգային կենտրոնում ցուցադրվող հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքի ցուցադրության ողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Ցուցադրությունը ներկայացնում է արցախյան թեմատիկայով 29 լուսանկարչական աշխատանք. համադրողն է արվեստի քննադատ Վիգեն Գալստյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղագիտության ազգային կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից, «Անվերջ վերադարձ. Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» լուսանկարչական շարքը» խորագրով ցուցադրությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ կենտրոնի հետ համագործակցությամբ։

Ելնելով պատերազմական դառն իրողությունից, որին այսօր առերեսվել է հայ ժողովուրդն Արցախի ու Հայաստանի սահմանին, ցուցադրության նախաձեռնողների նպատակը թիկունքի ամրապնդման գործում արվեստի միջոցով ներդրում կատարելն ու առաջնագծում գտնվող հայ զինվորին հնարավոր օժանդակություն ու աջակցություն ցուցաբերելն է։ Ցուցադրության մուտքի տոմսերի, պաստառների ու բացիկների վաճառքի ամբողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

1970-ականներից սկսած` Գագիկ Հարությունյանի լուսանկարները տարիներ շարունակ հրապարակվել են տեղական ու համամիութենական պարբերական մամուլում, որոնք տարածվել են նաև արտասահմանում: Այդ տարիներին լուսանկարիչը բազմիցս գործուղվել է եվրոպական, և աֆրիկյան երկրներ՝ ստեղծելով և հանրությանը ներկայացնելով իր յուրատեսակ պատմությունների շարքերը:

Լուսանկարչին հետաքրքրել են ոչ միայն այցելած երկրները կամ առհասարակ ճամփորդական թեմաները. նա ամենուրեք փնտրել է առավելապես մարդուն, ձգտել է բացահայտել մարդու և բնության հարաբերությունը, մարդու և տիեզերքի անտեսանելի կապը, ինչն ակնհայտորեն երևում է նաև հեղինակի «Ղարաբաղ» շարքի յուրաքանչյուր լուսանկարի մեջ։

Գագիկ Հարությունյանը «Ղարաբաղ» շարքն ստեղծել է 1992-1997 թթ-ին՝ Ղարաբաղյան պատերազմի առաջնագծում, Արցախի տարբեր շրջաններում։ Ցուցահանդեսն այցելության համար բաց կլինի մինչև նոյեմբերի 30-ը։

Հայերեն Русский

Թուրքիան հույս ունի, որ Ստամբուլում նախատեսված բանակցությունները կհաջողեն

ՀՀ ՄԻՊ-ը և Շիրակի մարզպետ քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները. ՄԻՊ-ը հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ

Պարեկները մայիսի 5-12-ին Երևանում հայտնաբերել են 4 983, մարզերում ՝ 15 155 խախտում

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 65,65 դոլար

Գավառում ԵՄ դեսպանի, Ռումինիայի Հանրապետության և Բելգիայի թագավորության դեսպանների մասնակցությամբ անցկացվել է «Եվրոպայի օր» միջոցառումը

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Հայաստանում ԵՄ, Բելգայի և Ռումինիայի դեսպաններին

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման հարցը

Ֆրանսիան տարեվերջին կսկսի ռազմավարական սուզանավերը համալրել նոր բալիստիկ հրթիռներով

Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցություններ կվարի ահաբեկչության դեմ պայքարի և Քաշմիրի խնդրի շուրջ

Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում կարելի է դրական արդյունքների հասնել