Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած հատվածում հայկական կողմը դիրքային բարելավումներ է ունեցել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական զինված ուժերը Բերձորից մինչև Արաքսի ափը ընկած հատվածում որոշակի դիրքային բարելավումներ են ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսինասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ օրվա ընթացքում ողջ ռազմաճակատի երկայնքով շարունակվել են մարտերը, սակայն ոչ մեծ ինտեսիվությամբ:

«Նախ հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափը ընկած ռազմաճակատային ուղղությամբ, մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի բարելավում իրականացնել: Բացի դրանից, ինչպես նախորդ ժամանակ նշել էինք, Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում` հիմնականում անտառային զանգվածի փոքր բնակավայրերի հարակից տարածքներում, շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները: Այսօր այդ մարտական գործողությունները ընթացել են Ավերատանոց ու Սղնախ գյուղի տարածքում` հարակից բլուրներում և անտառային հատվածներում»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով` դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների ձև և մարտավարություն, ինչը նման չէ սովորական համազորային մարտերին:

ՊՆ ներկայացուցիչը հավելեց նաև, որ օրվա ընթացքում շարունակվել են Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները:

Հայերեն English Русский

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին

Գյումրիի պատմական և մշակութային միջավայրում կհնչի ջազ․ կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը

ԱՄՆ-ն Սիրիան հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից. Դամասկոսը ողջունել է այս քայլը

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Ազգային բանկի նախագահը քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 600 հանցագործության դեպք

Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները