Սփյուռք

Թուրքիայից ավելի քան 140 ՀՀ քաղաքացի վերադարձել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

Թուրքիայից ավելի քան 140 ՀՀ քաղաքացի վերադարձել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայից 142 ՀՀ քաղաքացի վերադարձել է հայրենիք: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Ակոս»-ի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը:

Դանզիկյանի խոսքով՝ կորոնավիրուսի ընթացքում 2-3 խումբ ՀՀ քաղաքացիներ արդեն վերադարձել էին Հայաստան, հիմա Թուրքիայում տիրող մթնոլորտով պայմանավորված՝ 142-ը ևս վերադարձել են:

Թուրքիայում տիրող մթնոլորտն անհանգստության առիթ է տալիս: «Ողջ մեդիան պատերազմի վերաբերյալ բոլոր զարգացումները հայտնում է միայն Ադրբեջանի տեսակետից»,-ասաց Դանզիկյանն ու նկատեց, որ հետևաբար այս մթնոլորտում հայերը անհանգիստ են:

Դանզիկյանը լսել է, որ ՀՀ այլ քաղաքացիներ ևս մտածում են վերադառնալու մասին:

Ավելի վաղ Թուրքիայի ազգային ժողովի պատգամավոր Գարո Փայլանը հայտնել էր, որ ատելության խոսքն ու հայերի նկատմամբ սպառնալիքներն ակտիվացել են Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից ֆոնին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում